Ապշելու վիճակ. Նաիրա Զոհրաբյանն ավելի լավ է լռի


Ապշելու վիճակ. Նաիրա Զոհրաբյանն ավելի լավ է լռի

  • 23-09-2020 16:50:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԲՀԿ պատգամավոր նաիրա Զոհրաբյանը գանգատվել է, որ ադրբեջանական ագիտպրոպը խեղաթյուրել է իր խոսքը եւ ներկայացրել այնպես, իբր հայերը վախենում են պատերազմից: Նա ասել է, որ զանգահարել է Вестник Кавказа տեղեկատվական-վերլուծական գործակալություն, որից հետո շտկել են սխալը (Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը տեղյա՞կ է, թե ինչ լրատվամիջոց է Вестник Кавказа-ն իր անանուն հակահայկական «վերլուծություններով», ում շահերն է ներկայացնում եւ այլն):
 
Միեւնույն ժամանակ, այդ հարցազրույցում Նաիրա Զոհրաբյանը ասել է. Мы считаем, что нынешняя власть завела в тупик переговорный процесс по Карабаху. У нее нет ни механизмов, ни действий, ни даже видения урегулирования конфликта, что вредит нормальному мирному процессу (Մենք գտնում ենք, որ ներկայիս իշխանությունը փակուղի է մտցրել Ղարաբաղյան բանակցային գործընթացը: Այն չունի հակամարտության կարգավորման ոչ մեխանիզմներ, ոչ գործողություններ, ոչ էլ նույնիսկ տեսլական, ինչը վնասում է նորմալ խաղաղ գործընթացին):
 
Սա է՞լ է լրատվամիջոցի տեխնիկական վրիպակ: Նաիրա Զոհրաբյանն ավելի լավ է լռի եւ մտածի, թե ինչպես պատահեց, որ ինքն ու իր «ընդդիմադիր» գործընկերները տարբեր շրջանակներից միաձայն, նույն պահին եւ նույն թեզերով սկսեցին կրկնել Ալիեւի թեզերը, որոնք հանգում են երկու հանգամանքի՝ հայկական կողմը խափանում է բանակցային գործընթացը եւ նորմալ խաղաղ գործընթացը, եւ դա հանգեցնելու է պատերազմի: Թեզեր, որոնց ուղղությամբ ինտենսիվ աշխատում է Բաքվի ու Անկարայի քարոզչությունը:
 
Ընդդիմադիր պայքարն անպայման չի նշանակում հակապետական գործունեություն:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը