Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

23-09-2020 18:51:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:
 
Նախարարը շնորհավորել է տիկին Ֆեյզիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման ընթացքում հատկապես արդարադատության ոլորտում կարձանագրվեն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հաջողություններ։
 
Ռուստամ Բադասյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանում 2018 թվականի ոչ բռնի, թավշյա
հեղափոխությունից հետո իրականացվող հավակնոտ բարեփոխումների օրակարգը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական իշխանության անկախության ամրապնդմանը, ոստիկանության բարեփոխումներին և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Արդարադատության նախարարն ընդգծել է նաև, որ այդ բարեփոխումների ճանապարհին Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարարության, սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ այդ համատեքստում կարևորելով Միացյալ Թագավարության հետ իրականացված մի շարք ծրագրերը՝ ուղղված սնանկության ոլորտի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն։          
 
Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և բարեփոխումներին ուղղված աշխատանքները համալիր ներկայացնելու համար ու ընդգծել, որ կանի առավելագույնը Արդարադատության նախարարության և դեսպանության միջև առկա արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար։
 
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իրական սեփականատերերի բացահայտման ոլորտներում բրիտանական փորձի ուսումնասիրության հնարավորություններին։
 
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար