ՀՊՏՀ կազմկոմիտեն հայտարարել է ուսումնական գործընթացը ժամանավորապես դադարեցնելու մասին

23-09-2020 18:56:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակումը: Ստորև հայտարարությունը.
 
«Ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ
օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։
 
Ս.թ․ օգոստոսի 28-ին ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և´ ՀՀ վարչապետին, և´ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու օրինական ընտրված ռեկտորը մինչ օրս նշանակված չէ պաշտոնում։
 
Երեկ համալսարանի աշխատակիցները և ուսանողները երթ են իրականացրել դեպի ՀՀ Կառավարություն՝ այս հարցով պարզաբանում ստանալու համար, սակայն մինչ այս պահը ՀՊՏՀ-ն չի ստացել որևէ պատասխան։
 
Տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ․ Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։
 
Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ուսանողների և մյուս շահառուների հանդեպ և հայցելով նրանց ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ուսանողների շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։
 
Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ նախարարին և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին հրավիրում ենք համալսարան՝ ծանոթանալու ՀՊՏՀ կոլեկտիվի դիրքորոշմանը»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 231 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար