ՀՀ անկախության տոնի առիթով Իրանի կողմից շնորհավորանքներ ստացվել են ամեն տարի. այս տարին ևս բացառություն չէ

24-09-2020 13:45:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Մամուլում և փորձագիտական շրջանակներում շահարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության՝ Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձի «ուշացման» հանգամանքը։ Այս թեմայի շուրջ տեղի են ունենում վերլուծություններ՝ փորձ անելով դրան տալ որոշակի քաղաքական երանգ։
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի անկախության տոնի առիթով Իրանի կողմից բոլոր մակարդակներով շնորհավորանքներ ստացվել են ամեն տարի, սակայն պարտադիր չէ, որ դրանք ստացվեն հենց սեպտեմբերի 21-ին։
 
«Այս տարի Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձը հղեց սեպտեմբերի 24-ին։ 2018 և 2019 թվականներին այդ ուղերձը հղվել էր նույնպես սեպտեմբերի 24-ին և 25-ին։ Տարիներ առաջ իրանական կողմի շնորհավորական ուղերձը ստացվել է անգամ ամիսներ անց։ Այստեղ որևէ արտառոց բան պետք չէ փնտրել»,- հայտնեցին ԱԳՆ-ից՝ հավելելով, որ շնորհավորանքներ ստացվել են նաև պաշտոնական այլ մակարդակներով:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 159 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար