ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք


ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք

  • 24-09-2020 18:04:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական աշխատանքները նաեւ կարանտինի շրջանում՝ դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը մի շարք ոլորտներում։ 
 
Ներկայում դիտարկումների համար, սակայն, արդեն հիմք են ընդունվում ոչ թե պարետի որոշումները, ինչպես արտակարգ դրության շրջանում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարի N 17 նորմատիվ  հրամանով սահմանված կանոններն ու նորմերը։ 
 
ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Դավթաշեն վարչական շրջանում՝ ընդգրկելով, մասնավորապես, սպորտային խոշոր համալիրներ, բանկերի  մասնաճյուղեր, մանրամեծածախ առեւտրի կենտրոններ։ Ուշագրավ է, որ տեսչական մարմնի աշխատակիցների մանրակրկրտ դիտարկումներն առանձնակի խախտումներ, անվտանգության կանոնները չպահպանելու դեպքեր չեն արձանագրել։
 
ԱԱՏՄ մասնագետները  զուգահեռ ստուգայցեր են իրականացնում նաև ցանցային դեղատներում։ 
 
Եթե արտակարգ դրության շրջանում պարետի սահմանած կանոնների մասին կազմվող արձանագրություններն ուղարկվում էին պարետին եւ դրանց հիմքով կայացվում էր խախտում թույլ տված տնտեսավարողի գործունեության ժամանակավոր կասեցման որոշում, ապա ներկայում այս գործընթացն իրականացվում է այլ կերպ։ 
 
Տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելու դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ վերացնելու արձանագրված խախտումները ողջամիտ ժամկետում։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն