Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

25-09-2020 11:48:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: 
 
Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու
ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:
 
Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:
 
Առողջացել են 8 քաղաքացի:
 
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 404 մարդու մոտ, որոնցից 337-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 65, ընդհանուր մեկուսացված են 86 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 202 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար