Շրջակա միջավայրի նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում է

25-09-2020 17:00:01   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկեցին առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները: 
 
Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գործնական,
այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։
 
Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը,
 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և Վանաձորի անտառտնտեսության ղեկավար կազմը։
 
Նախարարն անդրադարձավ արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։
 
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։
 
«Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 226 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար