Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ

25-09-2020 18:38:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Սահմանադրական դատարանի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ։ Ընտրվելու համար նրան օգտին պետք է քվեարկեին 9 դատավորներից 5-ը։ Հիշեցնենք,
որ Խունդկարյանը ՍԴ նախագահի միակ թեկնածուն էր։
 
«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ դատարանի նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել։ Ընտրության համար պահանջվում էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ այսինքն՝ 9-ից 5 ձայն», լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար