Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն


Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն

  • 26-09-2020 10:50:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն  Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։
 
Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և այլք նախ մասնակցել են Եղիշե Թադևոսյանի՝ Էջմիածնի Ռ. Մելիքյան փողոցում գտնվող հայրական տան մոտ տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը։
 
 Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ նկարչի հայրական տան արտաքին պատն արդեն ունի տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
 
Անվանի նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում, որտեղ բացվել է Ե.Թադևոսյանի անվանական ցուցասրահը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցասրահի բացման կապակցությամբ, Ա․Հարությունյանը, վստահություն է հայտնել, որ այն դառնալու է մարզի մշակութային կենտրոններից մեկը։ «Մեծանուն արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները տոն են բոլորիս համար։ Ուրախ եմ, որ համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո նման փառատոն կազմակերպելու հնարավորություն ունենք։ Այս ցուցասրահի բացմամբ Էջմիածինը դառնում է Եղիշե Թադևոսյանի մեծարման մեկամյակի կարևոր կենտրոնը, ինչը բխում է մեր՝ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից։ Վստահ եմ, որ ցուցասրահ այցելելու են ոչ միայն էջմիածնի, այլև հանրապետության մյուս համայնքների բնակիչները։ Մեզ համար կարևոր է նաև փառատոնի ընթացքում իրականացնել կրթական ծրագրեր, քանի որ Եղիշե Թադևոսյան արվեստագետն այն օրինակն է, որը մենք ցանկանում ենք ունենալ կրթամշակութային ոլորտում․ նա իր տաղանդին գումարել է կրթություն ստանալու և իր արվեստը լավագույնս ներկայացնելու ջանքը»,- ասել է նախարարը՝ արվեստասեր հանրությանը կոչ անելով ակտիվորեն մասնակցել նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումներին։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play