Հայաստանում հաստատվել է Կորոնավիրուսի 429 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է Կորոնավիրուսի 429 նոր դեպք

  • 26-09-2020 11:40:54   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում սեպտեմբերի  26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4253 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4289 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ`  280366 թեստավորում:
 
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 429 նոր դեպք և  175 առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 948 (ավելացել է ևս 1-ով) դեպք:  ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։
Նոյյան տապան  -   Հասարակություն