Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի՝ կանխիկ տրամադրվող կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն ՀՀ-ում

09-10-2020 10:41:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող
 
կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած
հոկտեմբերի 9-ից։
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով։
 
 

 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 108 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար