Գերմանիայի Ավետարանական եկեղեցիները իրենց զորակցություն են հայտնել հայ ժողովրդին

09-10-2020 11:30:38   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն



 
Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Խորհրդի նախագահ եպիսկոպոս դոկտ․ Հայնրիխ Բեդֆորդ-Շթրոհմը զորակցության նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
 
«Խորը ցավով տեղեկացանք Լեռնային Ղարաբաղում նոր հակամարտության և դրա հետևանքով տեղի ունեցած մարդկային կորուստների մասին: Մեր բոլոր հույսերն ու աղոթքները Ձեզ և յուրաքանչյուր անձի
հետ են, ում կյանքը վտանգված է այս ռազմական գործողություններով: Հայցում ենք Աստծո սերն ու ողորմությունը խաղաղության կամ ավելի քան 25 տարի տևած հրադադարի պահպանության համար՝ կանխելու ցանկացած քայլ, որը հետագայում կարող է հանգեցնել սարսափելի պատերազմի վերսկսմանը:
 
․․․Ես առավել չափով սգում եմ այժմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքի համար:
 
ԵՀԽ գործող գլխավոր քարտուղար Իոան Սաուկայի միջոցով Քրիստոնեական Եկեղեցիները հանդես են եկել համատեղ կոչով՝ ուղղված հակամարտող կողմերին՝ վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ, իսկ օտարերկրյա պետություններին հորդորել՝զերծ մնալու որևէ տեսակի միջամտությունից, որը թեժացնում է ռազմական գործողությունները: Անձնապես և Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների անունից ամբողջ սրտով միանում եմ այդ կոչին», - ասված է Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Խորհրդի նախագահի նամակում։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 109 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար