Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք. ՀՅԴ


Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք. ՀՅԴ

  • 27-09-2020 10:37:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է.
 
«Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք,
ժողովրդի համախմբում, միասնականություն:
 
Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի:
 
Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն