Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու․ Արայիկ Հարությունյան


Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու․ Արայիկ Հարությունյան

  • 27-09-2020 10:43:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
 
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն:
 
Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:
 
Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ:
 
Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»,-ասված է ԱՀ նախագահի գրառման մեջ։
 
Կից Արայիկ Հարությունյանը հրապարակել է նաև տեսանյութ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն