Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները՝ Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը․ Սամվել Մարտիրոսյան


Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները՝ Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը․ Սամվել Մարտիրոսյան

  • 27-09-2020 10:51:13   | Հայաստան  |  Հասարակություն

Տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները՝ Facebook, Youtube, Whatsapp, TikTok: Անխափան աշխատում է միայն Twitter-ը, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։ Սա ի գիտություն նաև մեր լրատվամիջոցներին և լրագրողներին, որ պարզ լինի, թե որ հարթակն է այս պահին կարևոր դրսի լսարանի տեսանկյունից» ։

Նոյյան տապան  -   Հասարակություն