Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել. Արտակ Բեգլարյան


Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել. Արտակ Բեգլարյան

  • 27-09-2020 11:01:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:
 
«Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:
 
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:
 
Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն