Տավուշի մարզպետը հայտնում է, որ սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն է


Տավուշի մարզպետը հայտնում է, որ սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն է

  • 27-09-2020 11:04:22   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: 
 
«Սիրելի տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:
 
Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի:
 
Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին»,- գրել է Չոբանյանը:
 
Տավուշի մարզպետը խնդրում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զգոն լինել. խուճապի չմատնվել:
 
« Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը: Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play