Կոչ ենք անում մեր անդամներին, իսկույն հավաքվել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբում. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն


Կոչ ենք անում մեր անդամներին, իսկույն հավաքվել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբում. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

  • 27-09-2020 11:47:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հարգելի ազատամարտիկներ, ծառայակիցներ և հայրենասեր հայորդիներ:

ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարություն է տտարածել  «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:

Այսօր վաղ առավոտվանից նենգ և դավադիր հակառակորդը սանձազերծել է հերթական մարտագործողութնյունները, փորձելով հանկարծակիությամբ առավելության հասնել: Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ակտիվ հրետակոծություն է սկսել:
 
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբի անունից կոչ եմ անում բոլորիդ, մեկ մարդու պես համախմբվել, զգոնանալ, լինել զինարդուն և պատրաստ լծակցելուն Հայոց բանակի սրբազան առաքելությանը:
 
Կոչ ենք անում մեր անդամներին, իսկույն հավաքվել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբում (Մոսկովյան 5) պատրաստվելու, կամավորագրվելու և անհրաժեշտ վայրկյանին իսկույն մեր սահմանապահ զինվորներին օգնության հասնելու համար:
 
 Ղարաբաղյան պատերազմի վետերնանների միության նախագհ
Գրիգոր Գրիգորյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը