Կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում. Պարգև սրբազան


Կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում. Պարգև սրբազան

  • 27-09-2020 12:30:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 
Արցախի թեմի Առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես է եկել միասնության կոչով
 
«Դիմում եմ հայ ժողովրդին,
 
Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում։ Այս անգամ ևս ապացուցենք , որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։
 
Դիմում եմ Արցախի ժողովրդին,
 
Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրում ուժով և միասնակամությամբ։
 
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։
 
Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,
 
Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։
 
Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական»,- ասված է Պարգև Սրբազանի կոչում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն