Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը


Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

  • 27-09-2020 12:33:35   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armdaily.am Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։
 
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է իրավիճակը, երկու կողմերից ինտենսիվ գնդակոծություններ են ընթանում, զոհերի մասին տվյալներ կան:
 
«Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման նպատակով», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը