ՀՀ քաղաքացիներն Արցախ մեկնելու կամավոր ցանկություն են հայտնում. Հայկական ժամանակ


ՀՀ քաղաքացիներն Արցախ մեկնելու կամավոր ցանկություն են հայտնում. Հայկական ժամանակ

  • 27-09-2020 13:07:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Երևանում հանրապետության հրապարակում հավաքվել են քաղաքացներ, որոնք կամավոր  Արցախ մեկնելու ցանկություն են հայտնում: Նրանց թիվը գնալով մեծանում է:
 
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:
 
Վարչապետը նաև կոչ արեց զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
 
Լուսանկարը Գոհար Աբաջյանի Ֆեյսբուքի էջից:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը