ՀՀ ԱԱԾ-ն զգուշացնում է ադրբեջանական հեռախոսահամարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին
27-09-2020 13:13:31 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է բջջային հեռախոսներին ադրբեջանական համարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին։ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ:
Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»,- հորդորում է ՀՀ ԱԱ