ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը

  • 27-09-2020 13:29:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է.
 
Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ
 
Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված են:
 
Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա­կող­մանի աջակցությունից, չի հաշտվել 2016 թ. ապրիլին Արցախում և 2020 թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել­քում իր սադրած մարտական գոր­ծողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սան­ձազերծել: Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետա­կո­ծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը:
 
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստ­ներ պատճառելով՝ հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:
 
Իմ զինակի՛ց ընկերներ.
 
Կոչ եմ անում շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ:
 
Հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարան­ձավային ցեղի մնացորդների նկատմամբ:
 
Դուք փառապանծ  ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք:
 
Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին:
 
Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայ­կական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:
 
ՄԵՆՔ  ՀԱՂԹԵ՛ԼՈՒ ԵՆՔ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն