Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ԱԱԾ


Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ԱԱԾ

  • 27-09-2020 15:20:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի՛ հայրենակիցներ
 
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:
 
Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Այս մասին նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն