Հայոց մայրերս իրավունք չունենք լռելյայն ունկնդիր մնալ. ոտքի, հայոց տիկնյաք


Հայոց մայրերս իրավունք չունենք լռելյայն ունկնդիր մնալ. ոտքի, հայոց տիկնյաք

  • 27-09-2020 18:09:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՈՏՔԻ, ՀԱՅՈՑ  ՏԻԿՆԱՅՔ...
 
  Սիրելի հայուհիներ՝ մայրեր  և  դուստրեր, Թուրքիան  բազմապիսի  զինատեսակներով   լայնածավալ  պատերազմ է սկսել  Արցախի  հանրապետության դեմ,  ցավոք սրտի  նաև  երեխա է զոհվել: Հայաստանում  և  Արցախում  ,,Պատերազմական  դրություն ,,  է հայտարարված:  Հայոց  հողը   կրկին  կարմրել   է  մեր  զավակների  արյունով: Հայոց  մայրերս  իրավունք  չունենք լռելյայն  ունկնդիր մնալ:  Հայրենիքի  դժվարին  պահերին մենք միշտ  եղել ենք մեր պետականության    և  մեր  այրերի կողքին  և այժմ էլ պատրաստ ենք   և  պարտավոր ենք  սատարել մեր հայրենիքին:  Վաղը  ժամը  10.30-ին   բոլորս հավաքվենք հրապարակ՝ ժամացույցի հարևանությամբ և   քայլերթով  մեկնենք ՄԱԿ-ի գրասենյակ՝ նրանց հանձնելու հայոց  մայրերի  բողոքը՝  Ադրբեջանի  և  Թուրքիայի կողմից  խաղաղ բնակչության նկատմամբ կազմակերպված  ագրեսիան  կանխելու   նպատակով:
 
ՄԱՅՐ  ՀԱՅՐԵՆԻՔ  կանանաց  համահայկական  կազմակերպություն 
 
գրող - հրապարակախոս 
27.092020թ.
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն