Ձեր երեխաները մեր երեխաներն են, մի անհանսգտացեք. Արցախում վիրահատող բժիշկ

10-10-2020 13:01:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն


 
 
Պատերազմի հենց ամենասկզբից Արցախ մեկնած օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանը իր ֆեսյբուքյան էջով ուղերձ է հղել մարդկանց. 
 
“Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք պատերազմի առաջին օրն իսկ մեկնեցի Արցախ՝ սահմանամերձ հիվանդանոցներից մեկում օգնելու մեր վիրավոր զինվորներին ու քաղաքացիներին:
 
Ուզում եմ շեշտել, որ Արցախի հիվանդանոցները այս պահին հագեցած են բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ու դեղամիջոցներով մեր քաջ հայորդիներին, քաղաքացիներին արագ ու արդյունավետ օգնություն ցույց
տալու համար:
 
Անգամ հրթիռակոծությունների պայմաններում մեր թիմը բոլոր այս բոլոր օրերին շարունակել է աշխատել, ճիշտ է վիրահատում ենք նկուղային պայմաններում, սակայն ամենալավ և ամենաժամանակակից բուժօգնությունն է ցույց տրվում վիրավորներին:
 
Սիրելի մայրեր, մի անհանգստացեք Ձեր երեխաների ու հարազատների համար, նրանք ապահով ձեռքերում են: Ձեր երեխաները մեր երեխաներն են:
 
Բոլոր բժիշկները աշխատում են մեծ պատրաստակամությամբ, որպեսզի յուրաքանչյուր զինվոր ստանա պրոֆեսիոնալ ու ժամանակակից բուժում, ու առավելագույնս արագ ապաքինվի: Մեր հնարավորությունները թույլ են տալիս աշխատել անգամ բարդ վնասվածքների հետ:
Մեր ոգին բարձր է ու անկոտրուն: Մեր զինվորներն են էլ ուղղակի ապշեցնում են իրենց քաջությամբ ու սխրանքներով:
 
Մենք վստահ ենք մեր զինվորների ուժի ու կարողությունների վրա: Ընկճումը տեղ չունի մեր շարքերում: Շատ ուժեղ զգում ենք Ձեր սերը,հավատն ու աջակցությունը, որոնք մեզ դարձնում են անպարտելի:
 
Ու եթե նույն ոգևորվածությամբ, նվիրվածությամբ ու վստահությամբ գործեն բոլորը թե առաջնագծում, թե թիկունքում, մենք անպարտելի կլինենք”:
 
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ոչ_ագրեսիային
 
https://www.facebook.com/dr.Aivazyan/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARDPSGu2ZmsxVmRsQ_mKK-RxQ-Y79W-27P-VZYbxpOQLQdb2WthvLMUiHV2wmf24uweUZsd_mliVDJCW
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 224 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար