Փաշինյանը եւ Պուտինը քննարկել են սրացումը շփման գծում


Փաշինյանը եւ Պուտինը քննարկել են սրացումը շփման գծում

  • 27-09-2020 19:41:23   | Հայաստան  |  

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
 
Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամլո ծառայությունից, երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում այսօր վաղ առավոտյան սկսված ռազմական բախումների խնդիրը:
 
«Ռուսական կողմը խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում: