Գերմանիայում մեկ օրում 4 721 մարդ Է վարակվել կորոնավիրուսով. դա առավելագույնն Է ապրիլի 18-ից ի վեր

10-10-2020 14:20:48   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



րջին օրը նոր տիպի կորոնավիրուս Է
հայտնաբերվել Գերմանիայի 4 721 բնակչի մոտ. դա առավելագույն ցուցանիշն Է ապրիլի 18-ից ի վեր: Ինչպես հոկտեմբերի 8-ին հայտնել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI, ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը), կորոնավիրուսով վարակման հետեւանքներից մեկ օրում մահացել Է 15 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Ամբողջ ժամանակ վարակ Է հայտնաբերվել Գերմանիայի 319 381 բնակչի մոտ, հետեւանքներից մահացել Է 9 604 մարդ: Գերմանիայում աճի ամենաբարձր տեմպերն արձանագրվել են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին՝ օրական ավելի քան 6 հազար ախտահարված: Այնուհետեւ վիճակագրությունն սկսել Է կրճատվել, եւ արդեն մայիսին մտցված սահմափակումներն սկսել են վերացնել: Հուլիսից վարակվածների թիվը վերստին սկսել Է աճել: Գլխավոր պատճառներից մեկն ընդհատակյա երեկույթներն են, սոցիալական հեռավորության կանոններ չպահպանելը բարերում եւ մասնավոր միջոցառումների ժամանակ: Աճը նաեւ բացատրվում Է այն հանգամանքով, որ Գերմանիայում այժմ ավելի շատ թեստեր են անում՝ շաբաթան շուրջ 1 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 251 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար