Դիրք կորցրել ենք, դիրքեր գրավելու ենք հաստատ. Արայիկ Հարությունյան


Դիրք կորցրել ենք, դիրքեր գրավելու ենք հաստատ. Արայիկ Հարությունյան

  • 27-09-2020 22:53:24   |   |  

«Պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և ընդհանուր առմամբ վերջին ամիսների հայտարարություններին, և մեզ համար պարզ էր, այո, պատերազմ մենք սպասում էինք», - ինչպես տեղեկացնում է «Ազատություն»-ը, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց, հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»,- նա` հավելելով, որ Ադրբեջանի հետ միասին կռվում է նաև Թուրքիան:
 
«Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան, ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է` միայն օգտագործելով Պաշտպանության բանակի ուժերը, և իհարկե, կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից», - շեշտեց նա:
 
«Դիրք կորցրել ենք, կարող է կորցնենք նաև, դիրքեր գրավելու ենք հաստատ: Ուզում եմ հայտարարել` պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են: Այն մտահղացումը, այն ծրագիրը, որ ունի թշնամին, ես իրավունք ունեմ արդեն այդպես անվանել, ձախողվելու է»,- ասաց Արցախի ղեկավարը:
 
Նա նաև հավելեց, որ կա դեռևս չճշտված տեղեկատվություն, որ ՊԲ-ն խոցել է թուրքական F-16 ինքնաթիռ:
 
Աղբյուր՝ https://www.azatutyun.am/