Արցախից խաղաղ բնակչության զանգվածային տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան
28-09-2020 11:46:38 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախից խաղաղ բնակչության զանգվածային տեղահանում չի կատարվում, լրագրողներին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեզ շատ են դիմում՝ անձամբ ինձ կապված բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու մասով։ Ասեմ, որ նման անհրաժեշտություն չկա, եթե լինի նման անհրաժեշտություն, դուք պաշտոնապես կիմանաք։ ՀՀ կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այս ուղղությամբ և կասեն՝ ինչքան հյուրատուն, ինչքան ապաստարան, ինչքան բնակչության համար է պետք։ Բայց հիմա նման անհրաժեշտություն չկա, որովհետև հատուկ ուզում եմ շեշտել, մեր լրատվամիջոցները ֆիքսեն, որ ադրբեջանցիներին ապատեղեկատվություն չտարածեն։ Չկա մասսայական տեղահանում հասկացությունը, այսինքն՝ խաղաղ բնակչության տեղահանում չի իրականացվում»,- ասաց նա։