Զինծառայողների հետ կապի դուրս գալը կարող է վտանգել նրանց կյանքը. Արծրուն Հովհաննիսյան


Զինծառայողների հետ կապի դուրս գալը կարող է վտանգել նրանց կյանքը. Արծրուն Հովհաննիսյան

  • 28-09-2020 12:34:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քիչ առաջ տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ զինծառայողների հետ կապի դուրս գալը կարող է վտանգել նրանց կյանքը:
 
«Երբ փորձում եք ամեն րոպե զանգել ու կապ հաստատել զինծառայողների հետ, հատկապես՝ շարքային անձնակազմի, իրենք եթե կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն: Անօդաչու թռչող սարքերը, հրետանային հետախուզական միջոցները, հենց այդ կապուղիներից օգտվելով, թիրախավորում են մեր զինծառայողներին: Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա, որ ցանցերը ոչ գերբեռնված և էֆեկտիվ՝ ըստ նպատակի աշխատեն»:
 
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանին միջազգային կառույցները համարեն ահաբեկիչ երկիր՝ հաշվի առնելով ահաբեկիչների և գրոհայինների ներգրավվածությունը:
 
«Դա քաղաքական, միջազգային թեմա է: Ես այսպես չեմ կարող պատասխանել, բայց մեր բոլորիս պարտքն է մինչև բոլոր ատյանները բոլոր փաստարկներով բարձրացնել Ադրբեջանի ահաբեկչական գործելաոճը, որը առաջին հերթին արտահայտվում է՝ խաղաղ բնակչությանն ամեն կերպ թիրախավորելով, նման կառույցների հետ իրենց սերտ փոխհամագործակցությամբ, այդ կատեգորիաների զինյալներին ներգրավելով: Բայց կճանաչվի, չի ճանաչվի, դա այլ հարթության հարց է»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play