13-ամյա պատանին իր կրթաթոշակը նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին

13-10-2020 16:38:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 
Ծանոթացեք, Արեգն է: 13-ամյա այս պատանին սովորում է «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրի 9-րդ դասարանում: Իր բարձր առաջադիմության համար
պարգևատրվել է 250.000 դրամ կրթաթոշակով և որոշել այն ամբողջությամբ նվիրաբերել հիմնադրամին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
 
«Հպարտանում ենք մեր նոր սերնդով:
Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։
 
Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա՝
www.himnadram.org»,- ասվում է հաղորդագրությունում: 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 143 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար