Հազարավոր կամավորականներ համալրել են Պաշտպանության բանակի շարքերը. ԱՀ նախագահ


Հազարավոր կամավորականներ համալրել են Պաշտպանության բանակի շարքերը. ԱՀ նախագահ

  • 28-09-2020 19:28:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Հարգելի ՛ հայրենակիցներ
 
Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: 
Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը: 
Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ:
Հաղթանակը մերն է:
 
ԱՀ նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play