«Օգնեք ինձ ժպտալ ծննդյանս օրը». Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների համար

13-10-2020 17:39:20   | Հայաստան  |  Հասարակություն



Երգչուհի Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել՝ աջակցելու ընթացող պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների
ընտանիքներին։
 
«Իմ ծննդյան օրվա համար (14.10) ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ գումար հավաքել՝ աջակցելու համար ընթացող պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին և նրանց, ովքեր տուն են վերադարձել հաշմանդամ։
 
Իմ բոլոր երկրպագուներին ու ընկերներին… ամեն օր դուք ազատ եք պատվիրել ուտելիք, ըմպելիք և հագուստ գնել։ Ի՞նչ կլինի, եթե դրանցից գոնե մեկի գումարը ծախսեք՝ օգնելու համար ինձ ժպտալ ծննդյանս օրը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես մոռացել եմ՝ ինչ է դա։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է մեծ ազդեցություն ունենալ կարիքավոր ընտանիքների համար։
 
Ուզում եմ նշել ծննդյանս օրը՝ իմանալով, որ միասին մենք կարող եք օգնել մյուսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իվետա Մուկուչյանը։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 278 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար