ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակում իրականացրած ծախսերը

13-10-2020 17:48:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած
ժամանակահատվածի համար:
 
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
 
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
 
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973
 
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100
 
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809
 
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823
 
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744
 
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680
 
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404
 
Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708
 
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229
Հանրագումար` 13.244.675.469
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 144 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար