«Սաուդյան Արաբիան հանդես է եկել նախադեպային հայտարարությամբ». Կարեն Վերանյան


«Սաուդյան Արաբիան հանդես է եկել նախադեպային հայտարարությամբ». Կարեն Վերանյան

  • 29-09-2020 09:41:12   | Հայաստան  |  Քաղաքական

Սաուդյան Արաբիան նույնպես հանդես է եկել հայտարարությամբ։ Հետաքրքիրը էն ա, որ հայտարարությունը չեզոք դիրքերից ա, ինչը չէր կարելի ասել նախկինում, ու դա շատ լավ ա։ Նախկինում, ցանկացած առիթով, էլ չասեմ ԼՂ հակամարտության հարցերի շուրջ, Էր Ռիադի դիրքորոշումը եղել է կողմնակալ՝ իսրամական համերաշխության համատեքստում։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Թուրքիան այսօր լուրջ խնդիր ա դարձել նաև Սաուդյան Արաբիայի համար։ 
 
Եվ այսպես, Հայտարարությունում մասնավորապես նշված ա. «Սաուդյան Արաբիայի թագավորության կառավարությունը մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի զարգացումներին։ Սաուդիան Արաբիան կոչ է անում երկու կողմերին դադարեցնել կրակը և լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ համաձայն ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի»։ 
Սխալված չեմ լինի թերևս  հայտարարությունը նախադեպային որակել։
 
ռազմական փորձագետ 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական