08-0001-007 թեժ գծով հոգեբանական աջակցություն` դրա կարիքն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին


08-0001-007 թեժ գծով հոգեբանական աջակցություն` դրա կարիքն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին

  • 29-09-2020 10:28:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։
 
Գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝ ուսումնական հաստատությունում այդ մասնագետի առկայության դեպքում։
Այդ նպատակով կգործի նաև անվճար թեժ գիծ՝ 08-0001-007՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելու, ուղղորդելու կամ հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով։
 
Վերոնշյալ թեժ գիծը գործում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության ծրագրի շրջանակում, որն իրականացնում էր Մանկական զարգացման հիմնադրամը, և նախատեսված էր արտակարգ իրավիճակով պայմանավորված հոգեբանական աջակցություն տրամադրելու համար։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն