Մինչև ռազմական դրության ավարտը դադարեցվել է «Խոսրովի անտառ» մուտքի թույլտվությունների տրամադրման գործընթացը


Մինչև ռազմական դրության ավարտը դադարեցվել է «Խոսրովի անտառ» մուտքի թույլտվությունների տրամադրման գործընթացը

  • 29-09-2020 10:44:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ռեժիմը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես՝ մինչև ռազմական դրության ավարտը, դադարեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը:
 
«Հորդորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ վերոհիշյալ տարածք մեկնելուց և, կարգը շրջանցելով, մուտք չգործել արգելոցի տարածք։
 
Հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք հընթացս»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն