Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ


Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

  • 29-09-2020 14:05:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ տեղեկացնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
 
Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
 
Արդյունքում պարզվել է, որ «Այծի ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլոկոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
 
«Այծի ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքաբակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ,  հանվել է շրջանառությունից և ոչնչացվել:
 
«Գոլդեն Գոութ» ընկերության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
 
Տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն