Ադրբեջանի կառավարական մի շարք էլփոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ. «Մոնթե Մելքոնյան» կիբեռբանակ


Ադրբեջանի կառավարական մի շարք էլփոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ. «Մոնթե Մելքոնյան» կիբեռբանակ

  • 29-09-2020 14:18:32   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Մոնթե Մելքոնյան» կիբեռբանակը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կառավարական մի շարք էլփոստերից արտահանել են մի շարք տվյալներ։
 
«Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոցցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։
 
Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։
 
Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոցցանցերը՝ հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սևեռելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն