Զոհերի ցանկում եւս մեկ անուն է սխալմամբ հայտնվել. Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. Արցախի ՊԲ


Զոհերի ցանկում եւս մեկ անուն է սխալմամբ հայտնվել. Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. Արցախի ՊԲ

  • 29-09-2020 15:41:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
 
Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը՝ նշելով, որ հայցում են զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը եւ հավելում.
 
«Հարգելի հայրենակիցներ,
 
Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ՝ տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն