Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կոչ են արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում


Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կոչ են արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

  • 29-09-2020 15:43:01   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պաշտոնական կայքում զետեղված է հաղորդագրություն, համաձայն որի երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Պետդուման ընդունել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն։

Հայտարարության մեջ ասված է․
 
«Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, եւ վճռականորեն դատապարտում են կողմերի ուժի գործադրումը»։ 
 
Բացի այդ, պատգամավորները կոչ են արել են հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, թույլ չտալ տարածաշրջանում դիմակայության էսկալացիային եւ նշել են «իրավիճակի խաղաղ կարգավորման ոչայլընտրանքայնությունը»։
 
«Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավորները կոչ են անում արագ վերադառնալ բանակցային գործընթացին եւ պատրաստ են ցուցաբերել միջնորդական օգնություն իրավիճակի կարգավորման հարցում»,- ասված է փաստաթղթում։
 
Նշված է, որ հայտարարությունը ուղարկվելու է ՌԴ նախագահին, կառավարությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններ, Մինսկի խմբի համանախագահողներին, Միջխորհրդարանական միութանը, ՀԱՊԿ եւ մի շարք այլ կազմակերպություններին։
 
 
աղբյուր: duma.gov.ru
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play