ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ

  • 29-09-2020 16:46:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:
 
Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով:
 
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:
 
Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատանի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաև հաստատվել են պաշտոնական հարցման արդյունքներով:
 
Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն