ԱԺ հանձնաժողովը քննարկել է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի փոփոխությունները


ԱԺ հանձնաժողովը քննարկել է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի փոփոխությունները

  • 29-09-2020 17:10:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ տեղի է ունեցել նաև աշխատանքային ընդլայնված քննարկում: Նշվել է, որ ոլորտային օրենսդրությունում առկա են անհամապատասխանություններ:
 
Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային հաղորդակցումից էլեկտրոնային հաղորդակցմանն անցում կատարելու անհրաժեշտությամբ, միակողմանի հաղորդակցման ձևի փոփոխման սահմանափակումների իրականացմամբ և արտակարգ իրավիճակով պայմանավորված հաղորդակցման կարգավորումների փոփոխմամբ:
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն