Թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է


Թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է

  • 29-09-2020 18:06:40   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող  F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա»  օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի  «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
 
Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ 
 
Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում  Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: 
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:
 
Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60  կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։
 
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն