Հակառակորդը թիրախավորել է խաղաղ ազգաբնակչությանը. այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով. ԱՀ ՊՆ


Հակառակորդը թիրախավորել է խաղաղ ազգաբնակչությանը. այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով. ԱՀ ՊՆ

  • 30-09-2020 10:25:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: 
 
Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:
 
Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել են Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով:
 
 Արցախի ՊՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play