Ուկրաինայի հայերը Հայաստանին օգնելու համար շտաբ են ստեղծել


Ուկրաինայի հայերը Հայաստանին օգնելու համար շտաբ են ստեղծել

  • 30-09-2020 12:07:11   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանին օգնության հարցը:
 
AnalitikaUA.net-ի տեղեկացմամբ, հանդիպմանը ներկա են եղել տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:
 
«Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, գործողությունների արդյունավետ համակարգման համար ստեղծվեց շտաբ: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր բնակավայրի տեղական համայնքի հետ: Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրականացման խնդիրները»,- նշել են ՈւՀՄ-ից:
 
Ուկրաինայի հայերը նման միջոցառումներ կազմակերպել են նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: 40 ընտանիք Հայաստանում և Արցախում երկարաժամկետ մարդասիրական օգնություն է ստացել Ուկրաինայի հայերի միությունից:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը