«Գեոպրոմայնինգ» ընկերությունը 50 միլիոն դրամ է տրամադրում «Հայաստան» համահայկական հիմնադրամին


«Գեոպրոմայնինգ» ընկերությունը 50 միլիոն դրամ է տրամադրում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

  • 30-09-2020 16:57:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը  պատրաստակամություն է հայտնում 50 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել հումանիսար նպասակների  համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մենք և մեր սահմանները. բոլորս Արցախի համար» միջոցների հավաքագրման համազգային արշավի շրջանակներում։
 
Աշխատակիցների թիմը պատրաստ է նաև պարբերաբար տրամադրել սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր և դեղորայք Հայաստանի և Արցախի զինված ուժերին աջակցելու համար։
 
-Արցա՛խ, մենք քեզ հետ ենք։
 
Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
 
Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն