Վարչապետը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին


Վարչապետը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին

  • 30-09-2020 17:23:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
 
Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
 
Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածության և շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
 
Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Վարչապետ Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն