Ջավախքի առաջին օգնությունը Արցախին


Ջավախքի առաջին օգնությունը Արցախին

  • 30-09-2020 18:11:35   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն



50 տոննա ալյուր, 30 տոննա կարտոֆիլ, 45 հազար շիշ խմելու ջուր. Ջավախքի առաջին օգնությունն է Արցախին: Բեռնատարների վրա 35 հազար դոլարի սնունդ է: 
 
Արամ Սանոսյան (ջավախահայ գործարար) - Հիմնականում ռուսաստանաբնակ Ջավախքցի հայ գործարարներն են: Սա լինելու է շարունակական: Մոտ 100 տոննա սննադամթերք է, գրեթե 2 օրը մեկ նախատեսում ենք այսպիսի ակցիաներ անել:
 
Նաև այս բեռն էր, որ չէին կարողանում անցկացնել վրաց-հայկական սահմանը: Տղաներից շատերը կան, որ ուզում են գալ Արցախ, սահման գնալ՝ ասում է ջավախքցի երիտասարդը:
 
Նասլեդ Սահակյան - Վրաստանի հետ խնդիրներ ունենալով՝ չեն կարողանում սահմանն անցնեն Ջավախքի ջոկատները, մենակ սնունդն են թողնում, սակայն քննարկում է ընթանում:
 
Մինչ այդ մոբիլիզացված մեքենաների ոչ միայն թափքը, այլև հնարավոր բոլոր անցքերը լցնում են ապրանքով: Վարորդն ասում է՝ բանակի համար է, կարելի է: 
 
Հաջորդ խմբաքանակը, թերևս, սնունդ չլինի: Կճշտեն՝ Արցախն ինչի կարիք ունի: Այս բեռն արդեն գնել էին, երբ հայտարարվեց, որ բանակը պարենի պակաս չունի:
 
Ռազմիկ Բլիքյա (ջավախահայ գործարար) - Մենք արդեն կապվել ենք Արցախի կառավարության հետ, կոորդիանատոր են նշանակել իրենց գյուղնախարարին:
 
Ջավախքի օգնությունն Արցախին ռազմապարով ճանապարհեցին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գիշերվա հայտարարությունից, մեղմ ասած, հիասթափված է Մերուժան Տեր-Գուլանյանը:
 
Մերուժան Տեր-Գուլանյան (գրող, հրապարակախոս) - Ես զզվել եմ ՄԱԿ-ից էլ, միջազգային բոլոր կազմակերպություններից էլ, որ հավասարեցնում են և կարգի են հրավիրում երկու կողմին: Դե լավ, էլի, նստեք բանակցությունների: Հիմա տեսնում են, որ ադրբեջանցիները պարտվում են, մեյդան են ընկել բոլորը... Այնպես լինի, որ հավասարկշռությունը պահպանվի, որ Ղարաբաղի հարցը չլուծվի: Դա չպիտի թույլ տալ:
 
30 տարի է՝ սպասում ենք, 30 տարի զոհ տալիս՝ ասում է հրապարակախոսը: Իզուր: Հույսներս մեզ վրա պիտի դնենք ու հիմա լուծենք Արցախի խնդիրը: Պատերազմը մենք չենք սկսել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play